Թուրքիան համաձայնել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

Թուրքիան համաձայնել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում կաջակցի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը դաշինքին։ Մադրիդում կայացած բանակցություններից հետո կողմերը համատեղ հայտարարություն են ստորագրել։ Շվեդիան և Ֆինլանդիան սկսել են խոսել Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հնարավորության մասին Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ֆոնին և մայիսի 18-ին մուտքի հայտ են ներկայացրել։ Անկարան իր հերթին արգելափակել էր այն դիտարկելու գործընթացը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ինքը վետո է դրել՝ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) նկատմամբ Ստոկհոլմի և Հելսինկիի դիրքորոշման պատճառով։