Զելենսկին ցանկանում է ելույթ ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում

Զելենսկին ցանկանում է ելույթ ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խնդրել է թույլ տալ իրեն տեսակապով ելույթ ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա՝ հունիսի 28-ի նիստին, որը նվիրված է լինելու Ուկրաինայի հարցին: Այդ մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Անվտանգության խորհրդում իր աղբյուրին: Գործակալությունը նշում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող Ալբանիան մտադիր է բավարարել Ուկրաինայի նախագահի խնդրանքը: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունիսի 28-ին հրատապ նիստ է հրավիրել Ուկրաինայի հարցով: