Մահվան ելքով վրաերթ. 60 ամյա բնակչուհին մահացել է

Մահվան ելքով վրաերթ. 60 ամյա բնակչուհին մահացել է

Հունիսի 26-ին՝ ժամը 07:40-ին, ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ուլուբաբյան փողոցում տեղի է ունեցել վրաերթ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 07:30-ի սահմաններում, մայրաքաղաքի բնակիչ Ս. Վ-ն (ծնված 1991թ.), վարելով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, Ուլուբաբյան փողոցի թիվ 70 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել նույն փողոցի 60-ամյա բնակչուհի Լ. Գ-ին, որը տեղում մահացել է: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: