Վեց ամսից Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ կստանա․ ԵԽ պատգամավոր

Վեց ամսից Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ կստանա․ ԵԽ պատգամավոր

Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնն արձագանքելով Եվրոպական խորհրդի որոշմանն ասել է, որ այժմ գնդակը Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության դաշտում է: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։ Կրամոնը հույս է հայտնել, որ 6 ամսից Վրաստանը կնշի իր թեկնածությունը։ «Ուկրաինան Եվրոպա է, Մոլդովան Եվրոպա է, Վրաստանը Եվրոպա է։ Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի որոշումը՝ Ուկրաինային և Մոլդովային ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար, փոխակերպում է մեր մայրցամաքը և երեք ազգերի կամքում ամրացնում պատմական արդարությունը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կրամոնը: