Իրանը սկսել է իր առաջին ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագիծը

Իրանը սկսել է իր առաջին ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագիծը

Իրանի իշխանությունները սկսել են առաջին իրանական ատոմային էլեկտրակայանի կառուցման աշխատանքները, որը կունենա 360 մեգավատ հզորություն: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հունիսի 25-ին հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամեդ Էսլամին: «Այս տարի մենք այլ աշխատանք սկսեցինք՝ նախագծելով 360 մեգավատ հզորությամբ համաիրանական էլեկտրակայանը, որի կառուցումը պետք է իրականացվեր արտասահմանյան երկրների հետ համագործակցությամբ: Այսօր մենք վճռականորեն փոխել ենք այդ նպատակը և, օգտագործելով ազգային ներուժը, կառուցում ենք լիարժեք իրանական ատոմակայան»,- Էսլամի խոսքերը մեջբերում է ISNA-ն: Նա հայրենական կառուցապատող ընկերություններին, արդյունաբերական ընկերությունների խոշոր սեփականատերերին հորդորել է միանալ ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագծին: