Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն

ԱՄՆ-ի հետ Իրանի անուղղակի բանակցությունները ՝ 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ, շուտով կվերսկսվեն: Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանում ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք պատրաստ ենք վերսկսել բանակցությունները առաջիկա օրերին: Իրանի համար կարևորը 2015 թվականի համաձայնագրի տնտեսական օգուտներն ամբողջությամբ ստանալն է»,- ասել է նախարարը: Նա հավելել է, որ ինքը երկար, բայց դրական հանդիպում է ունեցել Եվրամիության ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ: