Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Շաբաթ առավոտյան Իրանի Հորմոզգան նահանգի Բանդար Չարաք քաղաքում 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr-ը։ Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնը տեղական ժամանակով 08:07-ին երկրաշարժ է գրանցել։ Վերջին տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 22 կմ խորությամբ։ Երկրաշարժը զգացվել է նաեւ Բանդար Աբաս, Քիշ եւ Բանդար Լենգեհ քաղաքներում։ Երկրաշարժի հասցրած հնարավոր վնասների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։