Առանձին Ադրբեջան գոյություն չունի

Թուրքիայի կողմից նախապայմանների և ճնշման քաղաքականություն է Հայաստանի նկատմամբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Նելլի Մինասյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը առանց Անկարայի գործունեություն չի ծավալում․ «Մեր դիվանագիտական շրջանակները պետք է նկատի ունենան՝ առանձին Ադրբեջան գոյություն չունի: Ադրբեջանն ու Թուրքիան գործում են միասին: Թուրքիան դաշնակցային պետության հիմքերն է դնում: Թուրքիան Ադրբեջանի միջոցով ինտեգրացիոն գործընթացներն է արագացնում»: