Եվրոպական խորհուրդը պատրաստ է ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ Վրաստանին․ Շառլ Միշել

Եվրոպական խորհուրդը պատրաստ է ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ Վրաստանին․ Շառլ Միշել

Եվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարները որոշել են Ուկրաինային և Մոլդովային տրամադրել երկրի՝ համայնքին անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում։ «Համաձայնագիր. Եվրախորհուրդը հենց նոր որոշում է կայացրել Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրել»,- գրել է նա Twitter-ում։ Միշելն ընդգծել է, որ սա «պատմական պահ է»։ «Այսօր վճռական քայլ է ձեր դեպի ԵՄ ճանապարհին, մեր ապագան միասին է»,- հավելել է նա՝ շնորհավորելով Ուկրաինայի և Մոլդովայի առաջնորդներին։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա, ըստ Միշելի, Եվրախորհուրդը «որոշել է ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստ է թեկնածուի կարգավիճակ տալ, հենց որ լուծվեն մնացած առաջնահերթությունները»։ «Շնորհավորում եմ վրաց ժողովրդին: Պատմական պահ է ԵՄ-ի և Վրաստանի հարաբերություններում. Վրաստանի ապագան կապված է ԵՄ-ի հետ»,- ասել է նա: