Լիտվան ծրագրում է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 3%-ին

Լիտվան ծրագրում է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 3%-ին

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, ՆԱՏՕ-ի ավելացող զորքը տեղավորելու համար, ծրագրում է ավելացնել երկրի պաշտպանական ծախսերը՝ հասցնելով ՀՆԱ-ի 3%-ին։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Reuters գործակալությունը։ Հաղորդվում է, որ 2,8 մլն բնակչություն ունեցող Լիտվան հաջորդ տարի 1,5 մլրդ եվրո է հատկացրել պաշտպանությանը, ինչը հավասար է հանրապետության ՀՆԱ-ի 2,52%-ին։ Ավելի վաղ Նաուսեդան ընդգծել էր, որ չի հավատում, որ Ռուսաստանը կհարձակվի Լիտվայի վրա, եթե լարվածությունն աճի, քանի որ Լիտվան ՆԱՏՕ-ի անդամ է։ Միաժամանակ, նա ասել է, որ Ռուսաստանի հետ առճակատման հնարավորության հարցը կբարձրացնի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, երբ որոշում կայացվի բալթյան երկրներում դաշինքի կոնտինգենտի ավելացման մասին։