Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ կոնկրետ առաջարկ ունի. Լավրով

Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ կոնկրետ առաջարկ ունի. Լավրով

Մոսկվան պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին՝ սահմանի սահմանազատման և սահմանագծման հստակեցման հարցում, ունի կոնկրետ առաջարկներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը կարող է խորհրդատվական ծառայություններ մատուցել երկու կողմերի հանձնաժողովներին։ Նա նաև նշել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ խումբը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև որոշակի առաջընթաց է գրանցել։ Մոսկվան այժմ հայկական կողմի հետ քննարկում է այն հարցերը, որոնք պետք է համաձայնեցվեն։ Նա նաև խոստացավ ձգտել ապաշրջափակման տրանսպորտային հաղորդակցությունը տարածաշրջանում՝ նշելով այս ուղղությամբ առաջընթացը։ «Ինձ թվում է, որ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպես կարելի է ամենահարմարավետ ճանապարհով լուծել ավտոմեքենաների երթևեկությունը կազմակերպելու խնդիրը, որպեսզի արհեստական խոչընդոտներ չստեղծվեն»,- հավելել է Լավրովը։ Իր հերթին, Ալիևն հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է լուծել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատման հետ կապված հարցերը։ Նա հույս է հայտնել, որ այդ ջանքերը «դրական կընդունվեն» Երևանի կողմից։