Հայտնի են առաջիկա ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները

Հայտնի են առաջիկա ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակները կգլխավորեն․ -Ալագյազում՝ Անզոր Ուռուսյանը, -Ալավերդիում՝ Արեն Մկրտչյանը, -Ակունքում՝ Հունան Ռուբենյանը, -Արենիում՝ Հուսիկ Սահակյանը, -Բերդում՝ Վահրամ Սուքիասյանը, -Բյուրեղավանում՝ Վլադիմիր Վարդևանյանը, -Գյուլագարակում՝ Խաչիկ Վարդանյանը, -Եղեգիսում՝ Արթուր Ստեփանյանը, -Թալինում՝ Տավրոս Սափեյանը, -Լոռի Բերդում՝ Արայիկ Ներսիսյանը, -Ծաղկահովիտում՝ Նորաին Հակոբյանը, -Չարենցավանում՝ Արթուր Գալստյանը, -Ջրվեժում՝ Ռոբերտ Պետրոսյանը, -Սիսիանում՝ Արմեն Հակոբջանյանը, -Տաշիրում՝ Արման Վարդանյանը, -Քաջարանում՝ Արմեն Առաքելյանը։