Պահեստազորի հավաքները պետք է դառնան շահավետ ու գրավիչ

2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը Հայաստանում կանցկացվեն եռամսյա պահեստազորային հավաքներ։ Գործադիրի համապատասխան որոշումն ընդունվեց առանց զեկուցման ու քննարկման։Երեք ամիս ժամկետով անցկացվելիք հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները։ Ըստ այդմ՝ հավաքներին կներգրավվեն մինչև 1444 քաղաքացի, որոնցից 1249-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերից, 65-ը ավագ ենթասպայական կազմից, 130-ը սպայական կազմից՝ համազորային, մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով:Եռամսյա հավաքների անցկացման նպատակով ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվեն մինչև 134 միավոր տրանսպորտային միջոց։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Հովհաննիսյանը կարծում է, որ պահեստազորի հավաքները պետք է լինեն 3-6 ամիս. «պահեստազորի հավաքները պետությունը պետք է դարձնի շահավետ ու գրավիչ»: