Այսպիսի կոմֆորտային իշխանություն Ռուսաստանը երբեք չի ունեցել ՀՀ-ում

Ռուսաստանը չի ցանկանում Հրվ. Կովկասում իրավիճակի սրացում. երկրորդ ֆրոնտի բացումը ձեռնտու չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց 1992-98 թթ. ՀՀ ԱԺ փոխխոսնակ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը: Սահակյանը համոզված է` Ռուսաստանը ճնշում է գործադրում Ադրբեջանի նկատմամբ, որ շանտաժի չենթարկի Հայաստանին: Ըստ Սահակյանի`մեր հասարակությունը յուրատեսակ նիրհի մեջ է. «Շտապելու ոչինչ չունենք. Այն վիճակում ենք, որ լոնքերով չենք կարող առաջ գնալ, կճողվենք: Իշխանությունը թույլ է տալիս կոպիտ սխալ` արհամարհում է դիվանագետներին»: Արա Սահակյանը խաղաղութան դարաշրջանը, դելիմիտացիան և դեմարկացիան ՀՀ իշխանության օրակարգն է համարում, թեև կարծում է, որ դրանից տարածաշրջանի այլ երկրներ ևս ունեն շահեր: