Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 250 նոր դեպք

Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 250 նոր դեպք

Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 256 նոր դեպք, մահացել է 4 քաղաքացի, այսպիսով` մահերի թիվը երկրում հասել է 141 հազար 377-ի: Այս մասին հայտնում է IRNA-ն: Վերջին 24 ժամում գրանցված 256 դեպքից 43-ը հոսպիտալացվել է: Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում գրանցված 7 մլն 235 հազար 696 դեպքից 7 մլն 61 հազար 148-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 237 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: