Վարդազարյանին ճանապարհելը լավ նախադեպ է

Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է բավարարել ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված)Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը: Հունիսի 23-ի նիստում որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը: Ջհանգիրյանը հայտնեց, որ ԲԴԽ-ն դռնբաց նիստում քննության առնելով ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն կազմող հանձնախմբի՝ 2022 թվականի մայիսի 18-ին ԲԴԽ-ին ներկայացված միջնորդությունը և կից ներկայացված փաստաթղթերը և ղեկավարվելով Սահմանադրությամբ, ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով՝ որոշեց ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հանձնախմբի միջնորդությունը բավարարել:Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ: Փաստաբանը դժվարացավ ասել,թե Վարդազարյանի լիազորությունների հիմքում էլ ինչ փաստեր կային: Նրա խոսքով՝ Վարդազարյանի օրոք դատական համակարգը մեծ փոփոխության չի ենթարկվել․ «Վարդազարյանի շուրջ համախմբվել են դատավորներ, որոնք հին իշխանության պաշտպանության տակ գտնվող դատավորներ են: Նրանից այլ սպասելիքներ չկային»: