Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1000-ի

Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1000-ի

Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1000-ի, օգնությունը սկսել է ժամանել: Այս մասին հայտնում է Reuters-ը: Սակայն, նշվում է, որ վատ հաղորդակցությունը և պատշաճ ճանապարհների բացակայությունը խոչընդոտում են օգնությունը հասցնելուն: Երկիրը հումանիտար ճգնաժամի է բախվում: 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 22-ի վաղ առավոտյան՝ Քաբուլից մոտ 160 կմ հարավ-արևելք: