Հարավային Աֆրիկայում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

Հարավային Աֆրիկայում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

Հարավային Աֆրիկան հայտնել է կապիկի ծաղիկի առաջին դեպքի մասին: Այս մասին հայտնում է Al Arabiya-ն: «Պացիենտը 30 տարեկան տղամարդ է Յոհաննեսբուրգից, ով չունի ճամփորդական պատմություն, ինչը նշանակում է, որ դա բերովի դեպք չէ»,-ասուլիսում ասել է առողջապահության նախարար Ջո Ֆահլան: Նշվում է, որ համապատասխան առողջապահական մարմինների հետ աշխատելով՝ սկսվել է շփման հետագծման գործընթաց: Կապիկի ծաղիկի նախնական ախտանշաններն են բարձր ջերմությունը, այտուցված ավշային հանգույցներն և ու դրանց մեծացումը, ջրծաղիկի նման ցանը: Հիվանդությունը հիմնական թեթև է ընթանում, պացիենտներն ապաքինվում են երկու կամ երեք շաբաթ անց: Առողջապահության համաշխարհային ցանցը (The World Health Network) կապիկի ծաղիկը հայտարարել է համավարակ: