Սրանց նպատակը պետությունը չէ, սաբոտաժն է

Մեկ տարի առաջ այս օրերին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Մասնակից բոլոր ուժերը ճանաչեցին արդյունքները։ Այսօր կարող ենք ասել, որ քաղաքական ճգնաժամը հաղթահարված չէ, թեև Ֆրանսիայի հրապարակում շուրջ մեկուկես ամիս տևած հավաքներից հետո վրանները հավաքվել են։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ: Շիրինյանի բնորոշմամբ՝ ընդդիմության նպատակը պետությունը չէ, սաբոտաժն է․ «Սրանց նպատակը ՀՀ պետականության տորպեդահարումն է: Այս իշխանությունը Ռուսաստանին ձեռնտու չէ, որովհետև ընտրվել է: Հայ ժողովուրդը պատժվում է, որովհետև իր ընտրած իշխանությունն է: Իշխանությունը պետք է գիտակցի և իր աշխատանքի որակը փոխի: Ռուսաստանը հայ ժողովրդի ինքնուրույնությունը չի հանդուրժում»: