Ամերիաբանկը՝ Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովի պրեմիում հովանավոր

Երևանում կայացավ Orion Summit 2022-ը, որի առանցքային ուղղվածություններից մեկն էկոհամակարգային լուծումների ներկայացումն ու հայկական ընկերություններում դրանց ներդրման խրախուսումն է: Կարևորելով Orion Summit-ի դերը հայաստանյան էկոհամակարգերի ստեղծման ու զարգացման գործում` Հայաստանի առաջատար ֆինանսական-տեխնոլոգիական կառույցը` Ամերիաբանկը, որպես Platinium հովանավոր ևս միացել է Orion Summit 2022-ին Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը կարևորելով Orion Summit-ի դերը հայաստանյան էկոհամակարգերի ստեղծման ու զարգացման գործում նշեց, որ Ամերիաբանկը մեծ պատրաստակամությամբ է միացել միջոցառմանը: Հատկանշական է, որ Ամերիաբանկը Հայաստանի ֆինանսական շուկայում միակն է, որ ներդրել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ: Դրանով իսկ Ամերիան առաջինը Հայաստանում ապահովում է հաճախորդի անհատական խնդրի ամբողջական լուծմանն ուղղված հարմարավետ ուղի էկոհամակարգերի` թվային նպատակային հարթակների միջոցով: «Ամերիաբանկի» իրավական հարցերի գծով տնօրեն Դավիթ Սարգսյանն էլ ընդգծեց՝ կարևորում են թվայնացման զարգացումը Հայաստանում, ավելի կոնկրետ՝ հայկական բիզնեսում։