Թուրքիան և Սաուդյան Արաբիան հայտարարել են հարաբերությունների «նոր դարաշրջանի» մեկնարկի մասին

Թուրքիան և Սաուդյան Արաբիան հայտարարել են հարաբերությունների «նոր դարաշրջանի» մեկնարկի մասին

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը թագավորական ընդունելության է արժանացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Այն, թուրք պաշտոնյաների կարծիքով, նշանավորում է տարածաշրջանային երկու տերությունների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման մեկնարկը։ Սաուդյան Արաբիայի հետ մերձեցումը տեղի է ունենում մի շարք տարածաշրջանային հարցերի շուրջ Թուրքիայի և Իրանի միջև աճող լարվածության ֆոնին, ներառյալ՝ Սիրիայի հյուսիս-արևելքում սիրիացի քրդերի դեմ նոր հարձակում իրականացնելու՝ թուրքական պլանները և Իրաքում սուննի խմբավորումներին Անկարայի աջակցությունը: Այնուամենայնիվ, Թուրքիան դժվար թե բացահայտորեն անցնի թագավորության կողմն՝ ընդդեմ Իրանի: