
Ադրբեջանը շարունակում է Ֆիզուլի-Շուշի ճանապարհի կառուցումը
15:52 | 2022-06-23
Ադրբեջանի ավտոճանապարհային գործակալությունը արագացված տեմպերով շարունակում է Ահմեդբեյլի-Ֆուզուլի-Շուշի ավտոմայրուղու շինարարությունը։ Ինչպես նշվում է գործակալության հաղորդագրության մեջ, ճանապարհի երկարությունը 81,6 կմ է, որը լինելու է չորս և վեց գոտիանոց։ Երթևեկելի մասի լայնությունը 3,5 մ է։