Պարտվեց Հայաստանը, շահեցին իշխանությունն ու ընդդիմությունը

Հայաստանի հանրային արձագանքը, որ հաջորդեց Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելու խորհրդարանական ընդդիմության որոշմանը, թողեց տպավորություն, թե Հայաստանում այդ ընդդիմությունն այլևս գոյություն չունի: Ըստ ամենայնի,այդպիսի տպավորություն ու գնահատական է նաև հանրության շրջանում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (ԺԴՀԿ) կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանի հետ: Պետրոսյանի խոսքով՝ ունեցանք մի իրավիճակ՝ պարտվեց Հայաստանի Հանրապետությունը, շահեցին իշխանությունն ու ընդդիմությունը․ «Կա ստատուս քվո, որտեղ ընդդիմությունը կատարյալ տարբերակ է իշխանության համար: Ընդդիմությունը կարողանում է դաշտը խցանված պահել: Ընդդիմությունն ու իշխանությունը շարունակական մեղադրական շրջափուլի մեջ են: Այս ընդդիմությունը բոլոր հնարավոր միջոցներով լեգիտիմացրել է իշխանությանը»: Պետրոսյանի դիտարկմամբ՝ քաղաքական մտքի ճգնաժամի մեջ ենք․ գործ ունենք մեկ բևեռի տարբեր արտահայտումների հետ: