ՆԱՏՕ-ի ղեկավարները Մադրիդի գագաթնաժողովում կհայտարարեն Եվրոպայում ուժերի նոր տեղաբաշխման մասին

ՆԱՏՕ-ի ղեկավարները Մադրիդի գագաթնաժողովում կհայտարարեն Եվրոպայում ուժերի նոր տեղաբաշխման մասին

ՆԱՏՕ-ի ղեկավարները Մադրիդում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում կհայտարարեն Եվրոպայում ուժերի նոր տեղաբաշխման մասին, կընդունեն ՆԱՏՕ-ի ռազմավարությունը: Այդ մասին, հայտնել Է ԱՄՆ-ի վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցիչ: «Ղեկավարները կհայտարարեն Եվրոպայում ուժերի տեղաբաշխման նոր պարտավորությունների մասին՝ ՆԱՏՕ-ի պաշտպանությունն ուժեղացնելու եւ պահելու համար»,-պաշտոնյան ասել Է հեռախոսային ճեպազրույցի ընթացքում: «Ռուսաստանն առավել լուրջ եւ անմիջական սպառնալիք Է մնում դաշինքի համար»,-ասել Է վարչակազմի ներկայացուցիչը, նշելով, որ այդ դրույթն արձագանք կգտնի ՆԱՏՕ-ի ռազմավարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: