Իսրայելի արտգործնախարարը հունիսի 23-ին կայցելի Թուրքիա

Իսրայելի արտգործնախարարը հունիսի 23-ին կայցելի Թուրքիա

Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը հունիսի 23-ին այցելում է Թուրքիա: Այս մասին, տեղեկանում ենք Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքից: Այցի օրակարգում ընդգրկված են Թուրքիա-Իսրայել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տնտեսական, էներգետիկ ոլորտներին առնչվող և տարածաշրջանային հարցեր: Այս այցը Իսրայելի արտգործնախարարի մակարդակով վերջին 16 տարիների ընթացքում առաջին այցն է: