Թուրքիան հերքել է ուկրաինական կողմի մեղադրանքները

Թուրքիան հերքել է ուկրաինական կողմի մեղադրանքները

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերքել է ուկրաինական կողմի մեղադրանքները, թե Անկարան «գողացված» ուկրաինական հացահատիկ է գնում Ռուսաստանից։ Այս մասին, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: «Մենք լրջորեն ենք վերաբերվում նման մեղադրանքներին և հետաքննել ենք դրանք: Հետաքննության արդյունքում մենք տեսանք, որ գնված հացահատիկը ռուսական է, բայց մենք նաև դեմ ենք միջազգային շուկայում «գողացված» ուկրաինական ապրանքների անօրինական վաճառքին և թույլ չենք տալիս դրանք վաճառել Թուրքիայում», - ասել է նա: Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը Reuters-ին տված հարցազրույցում ասել էր, որ Թուրքիան Ուկրաինայի տարածքից Ռուսաստանի կողմից արտահանվող հացահատիկ գնող երկրների թվում է: