Logitech-ը ներկայացնում է կոմպակտ անլար սարքեր

Logitech-ը ներկայացնում է կոմպակտ անլար սարքեր

Ժամանակակից մարդու կյանքի բաղկացուցիչ մաս են կազմում անհաշվելի սարքավորումները՝ համակարգիչներ, հեռուստացույցներ, մեդիա կենտրոններ և այլն: Դրանց հարմարավետ աշխատանքի համար մենք հաճախ օգտագործում ենք մեծ քանակի լարեր: Եվ մի գեղեցիկ պահի այդ բոլոր սարքերի համար ցանկություն է առաջանում ձեռք բերել մեկ ընդհանուր, ունիվերսալ լար, որը նվազագույնի կհասցնի դրանց հետ շփվելու անհրաժեշտությունը: Այդ նպատակով են ստեղծվել Logitech անլար համակցված սարքերը։ Logitech-ը համարվում է աշխարհում ստեղնաշարերի և մկնիկների առաջատար արտադրողը։ Նրա բոլոր սարքերն ունեն բարձր որակ և հուսալիություն, և ստորև նկարագրված մոդելները բացառություն չեն: Logitech MK220 Այս բազմակողմանի հավաքածուի շնորհիվ դուք կգնահատեք անլար կապի բոլոր առավելությունները: Հագեցած է թվային ստեղնաշարով, որն իդեալական է տվյալների մուտքագրման, հաշվարկների և նավիգացիայի համար: Այսպիսով, այն թույլ է տալիս ավելի արդյունավետ աշխատել և միևնույն ժամանակ ավելի քիչ տեղ է զբաղեցնում: Մկնիկի սիմետրիկ կառուցվածքն ապահովում է սահուն աշխատանք, հեշտացնում «նավարկությունը», ուր էլ լինեք՝աշխատավայրում թե տանը: Տնտեսող և էներգախնայող ստեղնաշարը կարող է աշխատել մինչև 24 ամիս առանց մարտկոցի փոխարինման, իսկ մկնիկը կարող է աշխատել մինչև 12 ամիս՝ էներգախնայողության տեխնոլոգիայի շնորհիվ: Կոմպակտ դիզայնով այս ստեղնաշարն ունի անհրաժեշտ բոլոր ստեղները, ներառյալ թվայինը, միևնույն ժամանակ այն շատ մեծ չէ, այնպես ինչպես լրիվ չափի մոդելը: Սարքն իդեալական է այն օգտատերերի համար, ովքեր աշխատում են նեղ տարածքներում:  Այսպիսով, դուք կարող եք մկնիկն ավելի մոտ դնել ստեղնաշարին, որպեսզի ստիպված չլինեք հասնել դրան, ինչն օգնում է խուսափել հոգնածությունից: Բացի այդ, փոքր չափսերի շնորհիվ կարող եք սարքը ձեզ հետ տանել, ուր էլ գնաք: Logitech МК240 Մինիմալիստական ​​ոճով պատրաստված այս ստեղնաշարն իր մեջ ամփոփում  է բոլոր ստեղները, որոնք անհրաժեշտ են աշխատանքն արագ ու արդյունավետ ավարտելու համար և բավական տեղ է թողնում փոքրիկ մկնիկի համար: Ներկառուցված թեքված ոտքերը թույլ են տալիս աշխատել այնպես, ինչպես ձեզ է հարմար: Փոքր չափսերի շնորհիվ հավաքածուն հեշտությամբ կարող են օգտագործել նաև երեխաները: Կոմպակտ անլար մկնիկն ունի լիովին սիմետրիկ դիզայն, որը հիանալի տեղավորվում է ձեռքի ափում: Հարմարավետ է աշխատել դրա հետ՝ անկախ նրանից՝ ձախլիկ եք, թե աջլիկ։ Բացի այդ, դուք կարող եք այն ձեզ հետ վերցնել, ուր էլ՝ գնաք, քանի որ այն հեշտությամբ տեղավորվում է ձեր նոութբուքի պայուսակի մեջ: Մաքուր և սահուն կուրսորի կառավարումը հեշտացնում է նավիգացիան: Փոքրիկ USB ընդունիչը նախապես կարգավորված է ստեղնաշարի և մկնիկի համար և աջակցում է plug-and-play միացմանը: Հզոր և հուսալի 2,4 ԳՀց USB ընդունիչն ապահովում է կայուն կապ մինչև 10 մետր հեռավորության վրա՝ գործնականում առանց ուշացումների կամ անջատումների: Երեք տարի ստեղնաշարի աշխատանքն է և մեկ տարի մկնիկի՝ առանց մարտկոցը փոխելու: Ստեղնաշարն ունի դիմացկուն անջրանցիկ դիզայն։ Logitech МК270 MK270 Wireless Kit-ը ներառում է հարմարավետ լրիվ չափի ստեղնաշար և կոմպակտ, էրգոնոմիկ մկնիկ: Հատուկ մուլտիմեդիա ստեղները, թվային ստեղնաշարը և կուրսորի ճշգրիտ կառավարումը ձեր աշխատանքը շատ ավելի հեշտ և հաճելի կդարձնեն: Իսկ կայուն անլար կապը հեշտացնում է կարգավորումը և խնայում աշխատասեղանի տարածքը: Կայուն և հուսալի 2,4 ԳՀց անլար կապը 10 մ տիրույթով երաշխավորում է ազդանշանի կայուն ընդունում՝ առանց ուշացումների: Փոքր չափսերի USB ընդունիչը տեղ չի զբաղեցնում ձեր աշխատասեղանին և կարող է մշտապես միացված մնալ ձեր համակարգչին: Այս ստեղնաշարն ունի ջրադիմացկուն կառուցվածք, դիմացկուն ստեղներ և ամուր, բարձրության վրա կարգավորվող թեք ոտքեր: Մարտկոցի երկար աշխատանքի (36 ամիս ստեղնաշարի և 12 ամիս՝ մկնիկի համար) և անջատիչի շնորհիվ դուք ստիպված չեք լինի հաճախակի փոխել դրանք: Զարմանալի չէ, որ այն իր տեսակի մեջ աշխարհում ամենավաճառվող հավաքածուն է: Logitech MK295 Նոր Logitech MK295 Silent Wireless Combo-ն առաջարկում է ծանոթ մուտքագրում և սեղմում, և 90%-ով ավելի հանգիստ է, քան ամենավաճառված Logitech MK270-ը: Ամուր և հարմարավետ՝ ստեղնաշարի և մկնիկի նոր համակցությունը կիրառում է արտոնագրված SilentTouch տեխնոլոգիան՝ խլացնելու ուշադրությունը շեղող մուտքագրումն ու «սեղմման» ձայները: Գրաֆիտե և կաթնագույն զույգն ապահովում է անլար կապ մինչև 10 մ և միանում է փոքրիկ USB ընդունիչի միջոցով, որպեսզի կարողանաք ազատել աշխատասեղանի տարածքը և շարունակել նվազագույնի հասցնել շեղումները: Հարմարավետ լրիվ չափի ստեղնաշարն առաջարկում է ստեղնաշարի ութ հարմար համակցում և լրիվ չափի թվային ստեղնաշար՝ հեշտ նավարկելու համար: Նույնքան հարմարավետ, կոմպակտ մկնիկը շարժական է, ապահովում է լուռ, բայց սահուն և ճշգրիտ սեղմում: MK295 Silent Wireless Combo-ի միջոցով դուք կարող եք երկարատև լռության մեջ  աշխատել ստեղնաշարի մարտկոցի 36 ամիս և մկնիկի մարտկոցի 18 ամիս ժամկետի շնորհիվ, ինչպես նաև հեշտացնել մարտկոցի փոխարինումը հարմարավետ անջատիչների միջոցով: Logitech MK330 Ամբողջ չափի ստեղնաշարը, կոմպակտ մկնիկը և հեշտ կարգավորումը ներառված են մեկ MK330 անլար սարքի մեջ, որը զերծ է պահում խառնաշփոթ իրավիճակից, ապահովում է լիակատար վերահսկողություն: Ստեղնաշարն ունի այն ամենն, ինչ ձեզ հարկավոր է՝ սկսած ինտեգրված թվային ստեղնաշարից, որն ապահովում է տվյալների հեշտ մուտքագրում, ընդհուպ մինչև հարմար տեղակայված ֆունկցիոնալ ստեղներ՝ մեդիա կառավարման համար: Բացեք ձեր «բրաուզերը», միացրեք կամ դադարեցրեք նվագարկումը և կարգավորեք ձայնի հնչողությունն անմիջապես ստեղնաշարից: Կոմպակտ անլար մկնիկի հարմարավետ դիզայնը մարդու ձեռքի ափի ուրվագծերին է համապատասխանեցված, ինչը թույլ է տալիս երկար աշխատել՝ առանց հոգնելու: Այն դուր կգա օգտատերերին, ովքեր աշխատում են ինչպես աջ, այնպես էլ ձախ ձեռքով: Սահուն կուրսորային կառավարմամբ մկնիկը հարմար է նավարկում ամենատարբեր մակերեսների վրա: MK330-ի հետ այժմ հարմար է աշխատել՝ առանց որևէ կոնկրետ վայրում գտնվելու անհրաժեշտության, առանց ծավալուն մալուխների: Կարգավորումը չափազանց պարզ է: Պարզապես միացրեք ընդունիչը USB միացքի մեջ և MK330-ը պատրաստ է գործարկման: Անլար կապ մինչև 10 մ հեռավորության վրա: Շնորհիվ իր խնայող, արդյունավետ աշխատանքի և էներգաարդյունավետության՝ ստեղնաշարը կարող է աշխատել մինչև 24 ամիս՝ առանց մարտկոցները փոխելու, իսկ մկնիկը մինչև 12 ամիս՝ էներգախնայող տեխնոլոգիայի շնորհիվ: Logitech MK470 Logitech® MK470 Slim անլար ստեղնաշարն ու մկնիկը միասին հրաշալի զույգ է, որը կարող է ստեղծագործական ոգեշնչում առաջացնել և ձեր աշխատասեղանին ժամանակակից տեսք հաղորդել: Ստեղնաշարն ու մկնիկը միասին ժամանակակից  համադրություն է, աշխատում են առանց աղմուկի, ինչն այն դարձնում է կատարյալ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են արդյունավետ աշխատել: MK470 –ն ունի թվային ստեղնաշար և ձեզ անհրաժեշտ բոլոր ստեղները կոմպակտ դիզայնով են, որն ապահովում է արդյունավետություն և հարմարավետ աշխատանք: Բարակ ստեղներն ապահովում են հարթ, սահուն, անաղմուկ աշխատանք, այնպես ինչպես նոութբուքի վրա: Երկկողմանի մկնիկը  90 տոկոսով քիչ աղմուկ է առաջացնում, քան ավանդական մկնիկը, միևնույն ժամանակ սեղմելիս հաճելի զգացողություն է փոխանցում: Լիցքավորման համար անհանգստանալու կարիք այլևս չկա: Ավտոմատ քնի գործառույթով MK470 Slim Combo-ն անցնում է մարտկոցի խնայողության ռեժիմի, երբ այն չի օգտագործվում: Ստեղնաշարը կարող է աշխատել մինչև 36 ամիս, իսկ մկնիկը 18 ամիս: Logitech-ի մասին Ընկերությունը արտադրում է բարձրորակ ստեղնաշարեր ավելի քան 22 տարի: Նախատիպերի նախագծման, մշակման, կառուցման և փորձարկման բծախնդիր մոտեցումը կիրառվում է բոլոր սարքերի պարագայում: Բացարձակապես բոլոր ասպեկտները մշակվում են՝ սկսած հիմնական տեխնոլոգիաներից և վերջացրած դիզայնի հարմարավետությամբ և էրգոնոմիկայով: Ընկերության մասնագետները հոգ են տանում, որ յուրաքանչյուր օգտատեր կարողանա հարմարավետ մուտքագրել տեքստն՝ անկախ օգտատիրոջ կազմվածքից, ապրելակերպից և պայմաններից, որտեղ նա աշխատում է։ Logitech ընկերության արտադրանքը կարելի է ձեռք բերել հետևյալ www.zigzag.am և www.vega.am խանութներում: