Իրանում մահափորձ է իրականացվել հետախուզական ծառայության ղեկավարի նկատմամբ

Իրանում մահափորձ է իրականացվել հետախուզական ծառայության ղեկավարի նկատմամբ

Զլմ-ների հաղորդմամբ՝ Իրանում մահափորձ է իրականացվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ծառայության ղեկավար Հոսեյն Թաիբի դեմ։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, վիճակը հայտնի չէ։ Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ԻՀՊԿ-ի առնվազն երկու հետախույզ է սպանվել։ Թեհրանը վստահ է, որ հարձակումների ետևում կանգնած է Իսրայելը: