Ընդդիմադիր դաշտը դատարկ է, առողջ ուժերի միակ շանսը միավորումն է

Այն ուժերը, որոնք իրենց կոչում են ընդդիմություն, զբաղված էին ինքնաոչնչացմամբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արեգ Քոչինյանը: Քաղաքագետի խոսքով՝ ընդդիմության դաշտը հիմա դատարկ է․ վակուումը արագ լցվելու է․ «Քաղաքական վակուումը դեպի իրեն է կանչելու տարբեր խմբերի: Հեղափոխությունից հետո կրիմինալի հետ տեղի չի ունեցել այն, ինչ պետք է տեղի ունենար: Արդարադատությունը, ցավոք, կրիմինալի հետևից չի եկել»: Քաղաքագետը կարծում է, որ առողջ ուժերը ունեն մեկ հնարավորություն՝ դա միացումն է․ «Կոմիկ իրավիճակ է, պայքար է, թե ով է դառնալու ընդդիմություն: Խորհրդարանում կան ուժեր, որ ավելի շատ ծառայում են ՌԴ-ին, քան Հայաստանին»: