NBA-ից՝ Երևան․ Հայաստանի ազգային հավաքականը սկսում է պայքարը

NBA-ից՝ Երևան․ Հայաստանի ազգային հավաքականը սկսում է պայքարը

Տևական դադարից հետո բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը ելույթ կունենա Երևանում։ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կսկսվի SADA CUP միջազգային մրցաշարը, որին կմասնացեն նաև Իրանը, Սիրիան, ինչպես նաև ԱՄՆ-ի թիմը։ Հունիսի 27-ին էլ Հայաստանի ազգային հավաքականը կմենի Մալթա, որտեղ հունսի 28-ինց հուլիսի 3-ը տեղի կունենա փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային թիմը գլխավորում է NBA-ում երկար տարիներ աշխատած, ճանաչված մասնագետ Ռեքս Քալամյանը։ Հայաստանի ազգային թիմը 2016 թվականին հաղթող էր դարձել փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում։ Կհաջողվի՞ կրկնել հաջողությունը։ «Ունենք նոր թիմ, նոր խաղացողներ։ Արդեն հասցրել ենք 7 մարզում անցկացնել, առջևում մեզ սպասվում են SADA CUP միջազգային մրցաշարի խաղերը, որից հետո կմեկնենք Մալթա Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Աշխատում ենք ոչ միայն խաղացողների անհատական որակների բարելավման ուղղությամբ, այլև թիմային խաղի վրա։ Շատ ժամանակ չունենք. մեզ համար յուրաքանչյուր օր շատ կարևոր է։ Մեր գլխավոր նպատակը այնքան հաղթանակը չէ, որքան զարգացումը։ Մենք ուզում ենք պայմաններ ստեղծել, որի հիման վրա հնարավոր կլինի Հայաստանում բասկետբոլը կայուն զարգացնել։ Ամեն տարի աշխատում ենք այդ ուղղությամբ և փորձում բարելավել պայմանները։ Հայաստան գալուս հիմնական նպատակ դա է։ Աշխատում ենք տարբեր լեզուներով՝ անգլերենով, հայերենով և բասկետբոլի լեզվով։ Հիմնականում աշխատում ենք հենց բասկետբոլի լեզվով։ Թիմը հասցնում է գրեթե ամեն ինչ, բայց հիմնականում առաջնորդվում ենք NBA-ի ոճով։ Կիրառում եմ այն ամենը, ինչ սովորել եմ այս 25 տարիների ընթացքում։ Պետք է նշեմ, որ խաղացողները բավականին շատ գիտելիքներ ունեն խաղի մասին, ինչն ինձ օգնում է մարզումների ժամանակ»,– լրարգրողների հետ զրույցում ասաց Քալամյանը։ Մեր առաջատար խաղացողներից Անդրե Սփայթ-Մկրտչյանը հուզված է Հայաստանի հավաքական վերադարձով, նաև բարձր է գնահատում Ռեքս Քալամյանի ներկայությունը ազգային թիմում. «Ուրախ եմ, որ վերադարձել եմ և շարունակելու եմ ելույթներս Հայաստանի ազգային հավաքականում։ Հաճելի է նաև, որ Հայաստանում տեղի է ունենալու SADA CUP միջազգային մրցաշարը։ Ես բոլորին պատմում եմ այս իրադարձության մասին և խորհուրդ տալիս գալ և երկրպագել հավաքականին։ Սա մեզ համար հիանալի փորձություն է Եվրոպայի առաջնությունից առաջ։ Ուրախ եմ, որ ունենք նոր գլխավոր մարզիչ՝ Ռեքս Քալամյանը, ով պրոֆեսիոնալ մասնագետ է։ Հույս ունենք, որ նրա հետ մի շարք հաջողությունների կհասնենք»,- ասաց Սփայթ Մկրտչյանը: Հայաստանի հավաքականի մեկ այլ բասկետբոլիստ՝ Ալբերտ Թադևոսյանը ևս կարևորեց այն հանգամանքը, որ ազգային հավաքականը գլխավորում է Ռեքս Քալամյանը, ինչպես նաև խոսեց մարզումային ընթացքի մասին.«Շատ ուրախ ենք, որ մեզ հետ աշխատում է նման բարձրակարգ մարզիչ, ինչպիսին Ռեքս Քալամյանն է։ Ազգային հավաքականի դադարը բավականին երկար տևեց և ինձ թվում է՝ և՛ խաղացողները, և՛ երկրպագուներն անհամբերությամբ ու կարոտով սպասում էին այս օրերին։ Աշխատում ենք քրտնաջան, մարզումները բարդ են, բոլորս հոգնում ենք, բայց հաճույքով ենք այդ ամենն անում։ Երջանիկ եմ և շնորհակալ, որ այս թիմի մի մասն եմ կազմում, հուսով եմ՝ մեզ մոտ ամեն ինչ կստացվի, և Մալթայից կվերադառնանք ոսկե մեդալներով»,- ասաց Թադևոսյանը։Նշենք, որ Հայաստանի ազգային թիմին է միանալու նաև Ֆրանսիական «Լիոնի» առաջատար Քրիս Ջոնը։ Վերջինս Երևան կժամանի Ֆրանսիայի չեմպիոնի կոչման եզրափակիչ շարքի ավարտից հետո։ Ինչևէ փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը մասնակցելու է նաև Ադրբեջանի ազգային թիմը, որը սակայն այլ ենթախմբում է։ Այս երկրի հավաքականի հետ մրցավեճը այնուամենայնիվ հնարավոր է փլեյ-օֆֆում։ Ներմայում մեր հավաքականի գլխավոր խնդիրն է հաջող ելույթ ունենալ SADA CUP-ում և հաղթահարել փոքր երկրիների Եվրոպայի առաջնության խմբային փուլի արգելքը։ Վաղը մեր հավաքականը կմրցի ԱՄՆ-ի թիմի, հունիսի 25-ին՝ Իրանի, իսկ մայիսի 26-ին Սիրիայի հետ։