SpaceX-ը մտադիր է Starlink արբանյակային ինտերնետ գործարկել Վրաստանում

SpaceX-ը մտադիր է Starlink արբանյակային ինտերնետ գործարկել Վրաստանում

«Նովոստի-Գրուզիա»-ի հաղորդմամբ՝ ամերիկյան SpaceX ընկերությունը նախատեսում է Վրաստանում գործարկել Starlink արբանյակային ինտերնետ ծառայությունը։ Ամերիկյան ընկերության ներկայացուցիչն արդեն ժամանել է Վրաստան։ Starlink-ի գործարկումը հատկապես կարևոր է Վրաստանի լեռնային շրջանների և հեռավոր բնակավայրերի համար, որտեղ լայնաշերտ ինտերնետ-հասանելիություն չկա։ Starlink-ը գլոբալ արբանյակային կապի համակարգի նախագիծ է: Այն մշակվել է ամերիկյան SpaceX ընկերության կողմից, որը հիմնադրվել է 2002 թվականին՝ Իլոն Մասկի կողմից։ Starlink համակարգը նախատեսում է ամբողջ աշխարհի օգտատերերին ինտերնետ-հասանելիություն ապահովել՝ մեծ թվով փոքր սարքեր տեղակայելով Երկրի մերձավոր ուղեծրում: 2019 թվականի մայիսից SpaceX-ը ուղեծիր է ուղարկել ավելի քան 2000 արբանյակ։