Հայտնի է՝ «Փյունիկ»-«Կլուժ» դիմակայության ժամանակացույցը

Հայտնի է՝ «Փյունիկ»-«Կլուժ» դիմակայության ժամանակացույցը

Հաստատվել են Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի «Փյունիկ» - «Կլուժ» զույգի հանդիպումների օրը և ժամը: Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ Կլուժ-Նապոկա քաղաքի «Կոնստանտին Ռադուլեսկու» մարզադաշտում: Խաղը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 22:30-ին: Նշենք, որ «Փյունիկ» - «Կլուժ» խաղի տոմսերի վաճառքի վերաբերյալ կհայտնենք հավելյալ: