Ռեքս Քալամյանը և Արթուր Նազարյանն այցելել են SADA-ի հայաստանյան գրասենյակ

Ռեքս Քալամյանը և Արթուր Նազարյանն այցելել են SADA-ի հայաստանյան գրասենյակ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը և ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն այցելել են Google Cloud-ի առաջատար գործընկեր, բիզնեսի և տեխնոլոգիական ծառայությունների համաշխարհային մատակարար, Հայաստանի հավաքականի գլխավոր հովանավոր SADA ընկերության Երևանի գրասենյակ։ Նրանց դիմավորել են SADA-ի Մարքեթինգի գլխավոր տնօրեն Նարինե Գալստյանը, SADA GDC Armenia-ի գործառնական տնօրեն Սյուզաննա Ազոյանը: Ռեքս Քալամյանը կարևորել է SADA ընկերության աջակցությունը հայկական բասկետբոլին և հույս է հայտնել, որ այս համագործակցությունը կլինի երկարատև։ Հիշեցնենք, որ Ռեքս Քալամյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը կմասնակցի հունիսի 23-26-ը Երևանում կայանալիք SADA CUP միջազգային մրցաշարին և հունիսի 28-ից հուլիսի 3-ը՝ Մալթայում կայանալիք փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: