Ազգերի լիգա․ Վրաստանը փայլում է, Թուրքիան՝ հաղթում, իսկ Հայաստանը․․․

Ազգերի լիգա․ Վրաստանը փայլում է, Թուրքիան՝ հաղթում, իսկ Հայաստանը․․․

Հունիսի սկզբին տեղի ունեցած Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի մեկնարկային 4 հանդիպումներում Հայաստանի ազգային հավաքականը վաստակեց ընդամենը 3 միավոր։ Առաջին խաղում սեփական հարկի տակ 1։0 հաշվով Իռլանդիային հաղթելուց հետո մեր հավաքականը Գլազգոյում 2։0 հաշվով պարտվեց Շոտլանդիային։ Այնուհետև Լեհաստանում 3։0 հաշվով զիջեցինք Ուկրաինային և վերջապես հունիսի 14-ին մեր ֆուտբոլիստները Երևանում 1։4 հաշվով խաղը տանուլ տվեցին շոտլանդացիներին։ Այս պահին Խոակին կապառոսի գլխավորած թիմը վերջին է առաջին ենթախմբում։ Ամփոփելով մեկնարկային հանդիպումները, արդյուքների առումով համեմատական անցկացնենք տարածաշրջանի մյուս հավաքականների հետ։ Նշենք, որ Հայաստանի հավաքականը տարածաշրջանում միակն է, որը ելույթ է ունենում B դիվիզիոնում։ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ազգային թիմը հանդես են գալիս ավելի ցածր՝ C դիվիզիոնում։ Եվ այսպես 4 հանդիպումների կտրվածքով 100 տոկոսանոց արդյունք է ցույց տվել Թուրքիան։ Վերջինս միևնույն 2։0 հաշվով Լիտվային և Լյուքսեմբուրգին հաղթելուց հետո, լիտվացիների դեմ արտագնա խաղում առավելության է հասել արդեն ջախջախիչ 6։0 հաշվով։ 4-րդ մրացավեճում թուրքերը 4։0 հաշվով պարտության են մատբել Ֆարերյան Կղզիներին։ Տարածաշրջանի հավաքականներից անակնկալ արդյունք է գրանցել Վրաստանը։ Ֆրանսիացի մասնագետ Վիլի Սանյոլի գլխավորությամբ վրացիները առաջին երեք խաղում նույնքան հաղթանակ տարան ընդ որում խոշոր հաշվով։ Առաջին տուրում Ջիբրալթարին 4։0 հաշվով հաղթելուց հետո Վրաստանը Սոֆիայում 5։2 հաշվով առավելության է հասել Բուլղարիայի նկատմամբ։ 3-րդ խաղում կրկին հյուրընկալվելիս հարևան երկրի հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Հյուսիսային Մակեդոնիային։ Վերջին՝ 4-րդ խաղում Սանյոլի թիմը ոչ-ոքի 0։0 է խաղացել բուլղարացիների հետ։ Այս պահին Վրաստանը 10 միավորով առաջին է ենթախմբում և ունի լավ հնարավորություն Ազգերի լիգայի փլել-օֆֆ դուրս գալու։ Ադրբեջանի ազգային հավաքականին 4 հանդիպումներում հաջողվել է վաստակել նույնքան միավոր։ Առաջին խաղում ադրբեջանցիները հյուրընկալվելիս 2։0 հաշվով զիջել են Ղազախստանին այնուհետև ոչ-ոքի 0։0 խաղացել Բալառուսի հետ։ 3-րդ խաղում այս երկրի հավաքականը Բաքվում 0։1 հաշվով պարտվել է Սլովակիային։ Վերջին խաղում կրկին բաքվում Ադրբեջանը 2։0 հաշվով առավելության է հասել Բելառուսի նկատմամբ։ Այս պահին Ադրբեջանը ենթախմբում 3-րդն է։ Առաջին հորիզոնականում գտնվող Ղազախստանն ունի 10, իսկ երկրորդ տեղում գտնվող Սլովակիան՝ 6 միավոր։ Փաստորեն տարածաշրջանի կտրվածքով Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի մեկնարկային 4 հանդիպումներում ցույց է տվել ամանացածր արդյունքը։ Այո, մենք ամենաքիչ միավորներն ենք վաստակել, բայց չմոռանանք, որ Հայաստանի ազգային թիմը ելույթ է ունենում ավելի բարձր դիվիզիոնում։ Նույն Թուրքիայի հավաքականը հաղթել է Լյուքեմբուրգի, Լիտվայի և Ֆարերյան կղզիների կարգով մի քանի անգամ ավելի թույլ հավաքականներին։ Հայաստանի հավաքականն ուներ հնարավորություն ավելի շատ միավորներ վաստակելու, բայց․․․։ Ունենք այն ինչ ունենք։ Ազգերի լիգայի խաղարկության ավարտին մնացել է երկու տուր։ Վերջին հանդիպումները կկայանան այս տարվա սեպտեմբերին։ Հայաստանի ազգային հավաքականը գործնականում չունի հնարավորություն պայքարելու առաջին հորիզոնականի համար։ Հիշեցնենք, որ խմբերում առաջին տեղը զբաղեցրած հավաքականները փլեյ-ում վիճարկելու են 2024 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրեր։