Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 19-20-ի կեսօրից հետո, 21-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում մայիսի 19-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 20-ի երեկոյան ժամերին, 21-ի գիշերը և կեսօրից հետո, 23-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: