Զելենսկին ստորագրել է ռուսամետ կուսակցություններն արգելող օրենքը

Զելենսկին ստորագրել է ռուսամետ կուսակցություններն արգելող օրենքը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է ռուսամետ քաղաքական կուսակցություններին արգելելու մասին օրինագիծը։ Գերագույն Ռադան մայիսի 3-ին արգելել է Ուկրաինայում ռուսամետ կուսակցությունների գործունեությունը, դրան կողմ է քվեարկել 330 պատգամավոր։ Մայիսի 6-ին փաստաթուղթն ուղարկվել է նախագահին՝ ստորագրության։ Զելենսկին օրենքը իր ստորագրությամբ վերադարձրել է մայիսի 14-ին: Նախաձեռնությունն ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող օրվանից։