Ռոզա Լինը ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

Ռոզա Լինը ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

Թուրինում այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի եզրափակիչ փուլը: Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը ելույթ կունենա 8-րդ համարի ներքո: Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Ռոզա Լինն իր «Սնափ» երգով փայլուն ելույթ էր ունեցել և դուրս եկել եզրափակիչ փուլ: Մրցույթը կմեկնարկի Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21.00-ին, Երևանի ժամանակով 23.00-ին: Այս փուլում քվեարկելու իրավունք ունեն մրցույթին մասնակցող բոլոր 40 երկրները: Հայաստանից Ռոզա Լինի օգտին քվեարկել հնարավոր չէ: