Ուկրաինա-Հայաստան ֆուտբոլային խաղը կկայանա Լեհաստանում

Ուկրաինա-Հայաստան ֆուտբոլային խաղը կկայանա Լեհաստանում

ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Բ դիվիզիոնի 1-ին խմբի 3-րդ տուրի Ուկրաինա - Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին, Լեհաստանի Լոձ քաղաքի «Միեյսկի» մարզադաշտում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Նշենք, որ Ուկրաինայի հավաքականն այժմ պատրաստվում է Շոտլանդիայի ընտրանու հետ աշխարհի 2022թ առաջնության անցումային խաղին, որը նախատեսված է հունիսի 1-ին: Հաղթանակի դեպքում ուկրաինացիներն պետք է մրցեն նաև Ուլեսի հավաքականի հետ: Այժմ Ուկրաինայի ընտրանին անցկացնում է ստուգողական խաղեր: Դրանից առաջինում ուկրաինացիները 2:1 հաշվով հաղթել են Գերմանիայի Բունդեսլիգայում հանդես եկող Մյոնխենգլադբախի «Բորուսիային»: