G7-ի երկրները հայտնել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամության մասին

G7-ի երկրները հայտնել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամության մասին

Մեծ յոթնյակի (G7) երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ճապոնիան պատրաստ են շարունակել պատժամիջոցների միջոցով ճնշումների գործադրումը Ռուսաստանի նկատմամբ: Այս մասին ասվում է G7-ի ԱԳ նախարարների կողմից ընդունված համատեղ հայտարարության մեջ: «Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ շարունակելու ուժեղացնել տնտեսական ու քաղաքական ճնշումը Ռուսաստանի նկատմամբ»,- ասվում է փաստաթղթում: Նշվում է, որ պատժամիջոցներն ուղղված են լինելու ընդդեմ «ռուսական էլիտայի, այդ թվում և տնտեսական սուբյեկտների, կենտրոնական կառավարական մարմինների ու զինված ուժերի»: Նախարարները հայտնել են, որ G7-ը շարունակելու է արևմտյան երկրների տնտեսություններից, միջազգային ֆինանսական համակարգերից ու համաշխարհային ինստիտուտներից Ռուսաստանի մեկուսացման քաղաքականությունը: «Մենք կընդլայնենք մեր պատժամիջոցները՝ դրանցում ներառելով նաև ոլորտներ, որոնցից հատկապես կախում ունի Ռուսաստանը»,- ասվում է հայտարարության մեջ: