Վրաստանը հայտնել է, որ չի ճանաչելու ՌԴ կազմ մտնելու համար Հարավային Օսիայի հանրաքվեն

Վրաստանը հայտնել է, որ չի ճանաչելու ՌԴ կազմ մտնելու համար Հարավային Օսիայի հանրաքվեն

Վրաստանը չի ճանաչելու Ռուսաստանի կազմ մտնելու հարցով Հարավային Օսիայի հանրաքվեի արդյունքները: Այս մասին լրագրողներին հայտնել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն: «Մենք ունենք մեր հստակ քաղաքականությունը: Իհարկե, մենք չենք ճանաչելու ոչ դե ֆակտո իշխանություններին, ոչ դե ֆակտո ընտրությունները, ոչ էլ դե ֆակտո հանրաքվեն: Այս հարցում մեր դիրքորոշումը հստակ է ու պարզ: Շարունակելու ենք հետևել այս գծին»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Կոբախիձեն: Ինքնահռչակ Հարավային Օսիայի ղեկավար Անատոլի Բիբիլովն ավելի վաղ հայտնել է Ռուսաստանի կազմ մտնելու նպատակով հանրաքվե անելու մտադրության մասին: