Գերմանիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինայի ճգնաժամի պատճառով համաշխարհային սովի հնարավորության մասին

Գերմանիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինայի ճգնաժամի պատճառով համաշխարհային սովի հնարավորության մասին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը կարծում է, որ Ուկրաինայում տիրող իրադրության պատճառով մոլորակի վրա կարող է համաշխարհային սով սկսվել: Այս մասին նա խոսել է Մեծ յոթնյակի երկրների ԱԳ նախարարների եռօրյա հանդիպման արդյունքներով հրավիրված ասուլիսի ժամանակ: «Ռուսաստանի գործողությունների պատճառով դադարեցվում են մատակարարումները, կտրուկ աճում են գները՝ ոչ միայն մեզ մոտ, այլև ողջ աշխարհում, և կա սաստիկ սովի վտանգ»,- հայտարարել է Բերբոկը: Նա նշել է, որ «Ռուսաստանը հող է նախապատրաստում նոր ճգնաժամերի համար»: