G7-ի երկրները հայտարարել են, որ չեն ընդունի Ուկրաինայի սահմանների որևէ փոփոխություն

G7-ի երկրները հայտարարել են, որ չեն ընդունի Ուկրաինայի սահմանների որևէ փոփոխություն

Մեծ յոթնյակի (G7) երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ճապոնիան հայտարարել են, որ չեն ընդունի Ուկրաինայի սահմանների որևէ փոփոխություն: Այս մասին ասվում է G7-ի հայտարարության մեջ: G7-ի երկրների ԱԳ նախարարները հայտնել են, որ շարունակելու են մատակարարել զենք Ուկրաինային «այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ է»: Նրանք ընդգծել են, որ Ուկրաինայում իրադրությունը բարդացրել է համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները՝ գնաճի պատճառ դառնալով: