Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ Թուրքիայի արևելքում նոր օդանավակայան է բացվել

Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ Թուրքիայի արևելքում նոր օդանավակայան է բացվել

Թուրքիայի արևելքում պաշտոնապես բացվել է Ռիզե-Արդվին նոր օդանավակայանը, որտեղ առաջինը վայրէջք է կատարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնաթիռը: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ տեղեկացնելով, որ բացման արարողությանը մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ակնկալվում է, որ օդանավակայանը տարեկան պետք է սպասարկի շուրջ 3 մլն ուղևորի: