Ջեն Փսակին լքում է Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը

Ջեն Փսակին լքում է Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը

Ջեն Փսակին ուրբաթ կեսօրին տվել է իր 224-րդ և վերջին ճեպազրույցը՝ որպես Սպիտակ տան մամուլի քարտուղար, հայտնում է CNN-ը։ Նա շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի համար։ Պսակայի իրավահաջորդը՝ Կարին Ժան-Պիեռը, ուրբաթ հաստատել է, որ շարունակելու է կանոնավոր ճեպազրույցներ անցկացնել: Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման 16 ամսվա ընթացքում Փսակին «ավելի շատ ճեպազրույցներ է անցկացրել, քան նախագահ Դոնալդ Թրամփի բոլոր մամուլի քարտուղարները միասին վերցրած»։ Սպիտակ տան անցումային ծրագրի տնօրեն Մարթա Ջոնթ Կումարի խոսքով՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ճեպազրույցների ընդհանուր թիվը 205 էր: Կումարը հաշվել է Շոն Սփայսերի 58 ճեպազրույց, Սառա Սանդերսի 107 ճեպազրույցը, Ստեֆանի Գրիշեմի՝ զրո եւ Քեյլի ՄաքԷնանիի՝ 40 չորս տարվա ընթացքում: Այժմ Փսակին գնում է հեռուստատեսություն, հավանաբար, MSNBC, թեև նա դեռ ոչ մի պայմանագիր չի ստորագրել և մինչև աշուն նոր աշխատանքի չի անցնի: Քլեր Աթկինսոնը Insider-ից Փսակիի պաշտոնը նկարագրել է որպես «գլոբալ պաշտոն, որում նա կհայտնվի NBC News-ում, MSNBC-ում և Peacock-ի հոսքային սերվիսում»: