Դելիի արվարձանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 26 քաղաքացի

Դելիի արվարձանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 26 քաղաքացի

Առնվազն 26 մարդ է զոհվել Հնդկաստանում Դելիի արևմտյան արվարձանում չորս հարկանի շենքում բռնկված հրդեհի հետևանքով: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է տեղի ոստիկանությունը: Հրապարակված կադրերից երևացել է, թե ինչպես են հրշեջները օգնում վերևի հարկերում արգելափակվածներին՝ դուրս գալ: Ոստիկանները կոտրել են շենքի պատուհանները՝ օգնելու փրկվել ներսում գտնվողներին, վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: 12 տուժած է տեղափոխվել տեղի հիվանդանոց: