Լուկաշենկոն կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին

Լուկաշենկոն կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 16-ին աշխատանքային այց կիրականացնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին: Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը: «Մայիսի 16-ին Մոսկվայում երկրի ղեկավարը կմասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը: Միջոցառումը նվիրված է Հավաքական անվտանգության մասին համաձայնագրի ստորագրման 30-ամյակին և կազմակերպության ստեղծման 20-ամյակին»,- ասվում է հայտարարության մեջ: Այցի շրջանակում տեղի կունենա նաև Լուկաշենկոյի երկկողմ հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: