Փրկարարները բացել են փակ դռները. ստացվել է 25 ահազանգ

Փրկարարները բացել են փակ դռները. ստացվել է 25 ահազանգ

Մայիսի 12-14-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 25 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Արմավիրի մարզի Արմավիր, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Տավուշի մարզի Իջևան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները: