Կարմիր Աղեկ գյուղում այրվել է մոտ 120 հակ կուտակած անասնակեր

Կարմիր Աղեկ գյուղում այրվել է մոտ 120 հակ կուտակած անասնակեր

Մայիսի 13-ին՝ ժամը 18։39-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարմիր Աղեկ գյուղում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատի Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կարմիր Աղեկ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում՝ ծածկի տակ, այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։37-ին, մարվել՝ 20։26-ին։ Այրվել է մոտ 120 հակ կուտակած անասնակեր։