Կարևորվել է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով նոր պայմանագրի կնքումը. ՏԿԵ նախարարն ընդունել է Իրանի գազի ազգային ընկերության տնօրենին

Կարևորվել է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով նոր պայմանագրի կնքումը. ՏԿԵ նախարարն ընդունել է Իրանի գազի ազգային ընկերության տնօրենին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ընդունել է Իրանի գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել երկկողմ հարաբերություններն ավելի զարգացնելու և խորացնելու անհրաժեշտությունը։ Նախարարը կարևորել է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով նոր պայմանագրի կնքումը և այդ նպատակով քննարկվող նախագծերի հնարավոր սեղմ ժամկետներում վերջնականացումը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել արդեն մայիսից ներկրվող գազի ծավալների ավելացման համար: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձրացված հարցերի վերաբերյալ քննարկումները շարունակել Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ ՏԿԵ նախարարի՝ առաջկայում նախատեսված եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում։