Մոսկվայի և Արևմուտքի միջև մրցակցություն է․ Հայաստանը կարող է շահել

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպմանը և հանդիպումից հետո Բաքուն նորից հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հարց այլևս գոյություն չունի, և որ պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքների գործնական մեկնարկին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ: Պետրոսյանի խոսքով՝ հայկական կողմը պետք է բաց և հրապարակային խաղա․ «Ադրբեջանը խաղում է հայաստանյան ներքաղաքական գործընթացների վրա»: